ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Քաղաքապետը հանձնարարել է ավելացնել մուրալ արվեստով շենքերի ձևավորումները

Քաղաքապետը հանձնարարել է ավելացնել մուրալ արվեստով շենքերի ձևավորումները

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում ներկայացվել են մայրաքաղաքի կենտրոն վարչական շրջանի բարեկարգման աշխատանքները։ Վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը, բացի բակային վերանորոգումներից, ներկայացրել է նաև Սարյանի փողոցի շենքերից մեկը մուրալ արվեստով ձևավորման աշխատանքները։

Արձագանքելով՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ մուրալ արվեստի ծավալները պետք է ավելացվեն. «Մեկ լոկալ շենքի վրա իրականացված աշխատանքներն ամբողջապես փոխում են փողոցի տրամադրությունը»։

  • Կիսվել: