երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Քաղաքապետի կողմից ՔՊ-ին չաջակցելուց դժգոհ լինելը հիմք չէ Երևանում արտահերթ ընտրություններ անելու համար․ Դանիել Իոսննիսյան

Քաղաքապետի կողմից ՔՊ-ին չաջակցելուց դժգոհ լինելը հիմք չէ Երևանում արտահերթ ընտրություններ անելու համար․ Դանիել Իոսննիսյան

Եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը դուր չի գալիս Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի աշխատանքը, ապա թող հաջորդ` 2023 թվականի ընտրություններին այլ թեկնածու առաջադրեն։ Այս մասին գրել է ԻՔՄ համակարգող Դանիել Իոաննիսյանը, ում գրառման մեջ կարդում ենք․
 
«Երևանի քաղաքապետից դժգոհ լինելը, կամ, առավելևս, քաղաքապետի կողմից ՔՊ-ին չաջակցելուց դժգոհ լինելը հիմք չէ Երևանում արտահերթ ընտրություններ անելու համար։ Եթե քաղաքապետը վատ/սխալ բաներ է անում, թերանում է իր աշխատանքում ապա թող ավագանին իրեն քննադատի, երևանյան հանրությունն էլ տեսնի դա։ Հանրային քաղաքականության թափանցիկությունը ժողովրդավարության կարևորագույն բաղադրիչներից է։ Ի վերջո, եթե ընտրված պաշտոնյան վատ է աշխատում` խնդիր չկա, հաջորդ ընտրություններին ընտրողները գնահատական կտան այդ պաշտոնյաին ու իրեն առաջադրած ուժին։ Այդպես է աշխատում ժողովրդավարությունը։
 
Հ.Գ. Այո, քաղաքապետից ես էլ եմ դժգոհ, բայց ինքը արդար ընտրություններով ընտրված է, իր արած որևէ ապօրինության մասին տեղեկություն չունենք և չկա հրաժարական պահանջելու ու արտահերթ ընտրությունների լեգիտիմ պատճառ»։
 
Հիշեցնենք՝ օրերս լրատվաիջոցներից մեկին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արայիկ Հարությունյանը իր դժգոհությունն էր հայտնել արտահերթ խորհրդարանական ընտրություններին Հայկ Մարությանի կողմից հրապարակային աջակցություն չստանալու կապակցությամբ։ Նա  նաև նշել էր, որ առայժմ այս հարցով կուսակցությունում քննարկումներ չեն եղել։

  • Կիսվել: