ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Քաղաքապետարանը 71,8%-ով թերակատարել է ոռոգման ցանցի կառուցումը. Դավիթ Խաժակյան

Քաղաքապետարանը 71,8%-ով թերակատարել է ոռոգման ցանցի կառուցումը. Դավիթ Խաժակյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես նշել է, որ  քաղաքային իշխանության կատարողականով նախատեսվել էր 154 միլիոն դրամի աշխատանք, ապա ավելացվել էր նախատեսված գումարը մինչև 177 միլիոն, իսկ նախատեսված աշխատանքներից կատարվել է ընդամենը 28,2%-ը։ 

«Քաղաքային ներկայիս իշխանությունները սկզբում 35%-ով կրճատեցին Երևանի կանաչապատման բյուջեն։ 2019 թվականի ամբողջ ընթացքում զգալի ծավալներով այրվեցին կանաչ տարածքները։ Երբ ասում էինք այս ծախսերն ինչո՞ւ եք կրճատել, պատասխանում էին` անիմաստ է կանաչապատել, եթե չկա ոռոգման ցանց։ Մենք էլ ասում էինք գիտե՞ք, այրվող տարածքները ժամանակին ջրցան մեքենաներով էին խնամվում, բայց լավ․․․ ոռոգման ցանց կառուցեք։

Հիմա նայում ենք կատարողականը և ի՞նչ տեսնենք։ Դա էլ չեն արել․․․ նախատեսվել էր 154 միլիոն դրամի աշխատանք։ Հետո ավելացվել էր նախատեսված գումարը մինչև 177 միլիոն։ Եվ որքա՞նն են կատարել նախատեսված աշխատանքներից․․․ ընդամենը 28,2%-ը։

71,8%-ով թերակատարվել է ոռոգման ցանցի կառուցումը»:

  • Կիսվել: