չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Քաղաքական հաշվեհարդար՝ խոսքի և կրոնի ազատության դեմ. «Ապրելու երկիր»ը խստորեն դատապարտում է Միքայել Սրբազանի ազատազրկման որոշումը

Քաղաքական հաշվեհարդար՝ խոսքի և կրոնի ազատության դեմ. «Ապրելու երկիր»ը խստորեն դատապարտում է Միքայել Սրբազանի ազատազրկման որոշումը

«Ապրելու երկիր» կուսակցությունը խստորեն դատապարտում է Միքայել Սրբազանի ապօրինի ազատազրկման որոշումը, որը բացառապես  քաղաքական հաշվեհարդար է խոսքի և կրոնի ազատության դեմ։ Այս մասին ասված է կուսակցության տարածած հայւտարարության մեջ:

«Կառավարության կցորդ հանդիսացող դատավորները նման որոշումներով արժեզրկում են դատական իշխանության անկախությունը՝  մեծ հարված հասցնելով ժողովրդավարական արժեքներին։ Արդարության վերականգնումը անխուսափելի է»,-հայտնում են կուսակցությունից:

Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ Միքայել Սրբազանը դատապարտվեց երկու տարվա ազատազրկման:

  • Կիսվել: