երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
«Քաղաքացու որոշում» կուսակցությունը քաղաքացիներին հնարավորություն է տալիս խոսել մտահոգող խնդիրներից

«Քաղաքացու որոշում» կուսակցությունը քաղաքացիներին հնարավորություն է տալիս խոսել մտահոգող խնդիրներից

Նախընտրական քարոզարշավի 8-րդ օրը «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը տեղադրել է հարթակ և խոսափող Երևան քաղաքի տարբեր հատվածներում:

Ինչպես տեղեկացրին «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից, քաղաքացիներին հնարավորություն է տրվել կարդալ կուսակցության նախընտրական ծրագիրը, ուղղել հարցեր և խոսել մտահոգող խնդիրներից:

«Կուսակցության անդամները այնուհետև կպատասխանեն հարցերին ուղիղ եթերում: Հիմա, երբ լրահոսը ողողված է քաղաքական գործիչների հայտարարություններով, քաղաքացու խոսքը բացակայում է: Մենք որոշեցինք ՔՈ խոսափողը տրամադրել քաղաքացուն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: