Մասիվից Կենտրոն ենք իջել տրանսպորտով, բոյկոտել ենք, չենք վճարել 150 դրամ․ Դանիելյան
Մասիվից Կենտրոն ենք իջել տրանսպորտով, բոյկոտել ենք, չենք վճարել 150 դրամ, հորդորել ենք քաղաքացիներին միանալ մեզ։ Այս մասին ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Ես և իմ գործընկերներ Թադեոս Ավետիսյանը, Քրիստինե Վարդանյանը մեր թիմով կատարել ենք մեր բոյկոտը, չենք վճարել և քաղաքացիներին հորդորել ենք, որ միանան բոյկոտին։ Մասիվից իջել ենք Կենտրոն։ Քաղաքացիների մոտ տարբեր է տրամադրությունները։ Մեծ մասը լուռ է, չեն արտահայտվում։ Կան, որ արտահայտվում են և իրավացիորեն իրենց դժգոհություններն են արտահայտում
Մարդ էլ կա, որ ասում էր, որ ինքը հաշտ է իրականության հետ։ Մարդիկ կան, որ ասում են դա իրենց համար սոցիալական բեռ է և չեն կարողանա վճարել»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ այսօրվանից Երևանում տրանսպորտը թանկանում է։