երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Պուտինը Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին շնորհավորել է գալիք Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ

Պուտինը Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին շնորհավորել է գալիք Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օտարերկրյա պետությունների և կառավարությունների ղեկավարներին շնորհավորել է գալիք Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ: Այս մասին նշված է Կրեմլի պաշտոնական կայքում նշվում է։

Պուտինը շնորհավորանքներ է հղել նաև ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին:

Նշենք, որ երեկ էլ՝ դեկտեմբերի 29-ին, ՌԴ նախագահը շնորհավորել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նախագահ Արմեն Սարգսյանին:

ՌԴ նախագահի կողմից շնորհավորանք ստացած պաշտոնաթող ղեկավարների թվում են նաև Սինձո Աբեն, Սիլվիո Բեռլուսկոնին, Ջորջ Բուշը, Անգելա Մերկելը, Բենյամին Նեթանյահուն, Ռոմանո Պրոդին, Նիկոլա Սարկոզին, Ֆրանսուա Ֆիյոնը, Տարյա Հալոնենը, թագավոր Խուան Կառլոս I-ը և Գերհարդ Շրյոդերը:

  • Կիսվել: