շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Պուտինը Փաշինյանին և Ալիևին հրավիրել է ՌԴ՝ եռակողմ գագաթնաժողովի․ Զախարովա

Պուտինը Փաշինյանին և Ալիևին հրավիրել է ՌԴ՝ եռակողմ գագաթնաժողովի․ Զախարովա

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել է Ռուսաստան՝ եռակողմ գագաթնաժողովի, որտեղ նախատեսվում է քննարկել եռակողմ և երկկողմ հարցերի ողջ շրջանակը։

Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

ԱԳՆ ներկայացուցիչը նաև հայտնել է, որ Մոսկվային «անհանգստացնում են մտահոգիչ տենդենցները, որ թափ են առնում Հարավային Կովկասում, ուր Արևմուտքն ակնհայտորեն փորձում է տեղափոխել Ուկրաինայում մշակված առճակատման սխեմաները»:

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ հայտնել է, որ ՌԴ-Հայաստա-Ադրբեջան գագաթնաժողով նախապատրաստվում է, դրա անցկացման օրվա ու վայրի մասին Կրեմլը լրացուցիչ կտեղեկացնի:

 

 

  • Կիսվել: