շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Պուտինը Փաշինյանին և Ալիևին հրավիրել է միասին հանդիպել Ռուսաստանում

Պուտինը Փաշինյանին և Ալիևին հրավիրել է միասին հանդիպել Ռուսաստանում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել է հանդիպել Ռուսաստանում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Նշենք, որ ներկայում Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթանում  է ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովը, որին մասնակցում են նաև Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը:

Նշենք, որ այս ձևաչափով վերջին հանդիպումը կայացել է 2021-ի նոյեմբերի 26-ին:

Մինչդեռ Փաշինյանի ու Ալիևի վերջին հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի սկզբին՝ Պրահայում:

  • Կիսվել: