Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա Փաշինյանի և Ալիևի հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 8-ին անցկավելիք ԱՊՀ գագաթնաժողովից առաջ Կրեմլում երկու երկկողմ հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին ճեպազրույցում հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նա, մասնավորապես, նշել է. «Նախագահը երկու երկկողմ հանդիպում կունենա՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Քննարկվելու են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցեր»
Ուշակովը հավելել է, որ Ռուսաստանը երկու կովկասյան երկների հարաբերությունների կարգավորման հարցում ակտիվ դրական դեր է խաղում: