երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Պուտինը Բարեկամության մեդալով է պարգևատրել Վաղարշակ Հարությունյանին

Պուտինը Բարեկամության մեդալով է պարգևատրել Վաղարշակ Հարությունյանին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ-ում ՀՀ նակին դեսպան Վաղարշակ Հարությունյանին շնորհել  է Բարեկամության մեդալ։ Պարգևատրման վերաբերյալ պաշտոնական հրամանագիրը հրապարակվել է ՌԴ նախագահի պաշտոնական կայքում։

ռեեե

«ԱՊՀ անդամ երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար Բարեկամության մեդալով պարգևատրել Վաղարշակ Վառնազի Հարությունյանին», - մասնավորապես նշված է հրամանագրում։

Հիշեցնենք, որ Վաղարշակ Հարությունյանը 2022թ․ հունվարի 5-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել էր ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, իսկ արդեն 2023 թվականի սեպտեմբերի 8-ի իրավական ակտով հետ կանչվեց դիվանագիտական ծառայությունից։

  • Կիսվել: