չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները

Պուտինն ու Փաշինյանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են անցկացրել: Այս մասին հայտնում է Կրեմլի կայքը։

Ըստ աղբյուրի՝ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ Լաչինի միջանցքով անարգել տրանսպորտային կապի ապահովման հարցեր։

Ընդգծվել է 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների ամբողջ փաթեթի հետևողական իրականացման հիմնարար նշանակությունը։

Պուտինը հաստատել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու գործնական աջակցություն ցուցաբերել հայ-ադրբեջանական հաշտության պայմանագրի մշակման գործում։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներով։

  • Կիսվել: