երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են ակտիվացնել շփումները Մոսկվայի, Բաքվի եւ Երեւանի միջեւ

Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են ակտիվացնել շփումները Մոսկվայի, Բաքվի եւ Երեւանի միջեւ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում են ունեցել Նովո Օգարյովոյում: Նրանք ընդգծել են ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության բարձր մակարդակը, հաղորդվում Է Կրեմլի կայքում հրապարակված համատեղ հայտարարության մեջ, տեղեկացնում է ria.ru-ն:

"Հաստատվել է տարբեր մակարդակներում երկկողմ արտաքին քաղաքական խորհրդակցությունների պրակտիկայի օգտակարությունը։ Ընդգծվել է հայ-ռուսական միջխորհրդարանական ինտենսիվ երկխոսության շարունակականության պահանջը։

Շեշտվել է Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության բարձր մակարդակը",-ասված է հաղորդագրության մեջ:

Բացի այդ՝ կողմերը պայմանավորվել են ակտիվացնել Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի եռակողմ փոխգործակցությունը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների նորմալացմանը նպաստելու նպատակով:

Փաշինյանը նաեւ Պուտինին հրավիրել է այցելել Երեւան՝ 2022 թ.երկրորդ կեսին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի կապակցությամբ: Հրավերն ընդունվել է, հայտնել է Կրեմլը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: