կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Պուտինն ու Մակրոնն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի կարևորությունը ԼՂ-ում խնդիրների լուծման գործում

Պուտինն ու Մակրոնն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի կարևորությունը ԼՂ-ում խնդիրների լուծման գործում

Ռուսաստանի և Ֆրանսիայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Էմանուել Մակրոնի բանակցությունները տևել են հինգ ժամ, որից հետո նրանք հանդես են եկել մամուլի ասուլիսով, որի ընթացքում վերահաստատել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի կարևորությունը Լեռնային Ղարաբաղում խնդիրների լուծման գործում։

«Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը դիտարկելիս նրանք նշել են ռուս խաղաղապահների դրական դերը, որոնք ապահովում են հրադադարի պահպանումը և օգնում խաղաղ կյանքի հաստատմանը։ Մենք վերահաստատեցինք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության կարևորությունը, այդ թվում՝ տարածաշրջանում հրատապ հումանիտար և սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման գործում։ Ֆրանսիայի նախագահը տեղեկացրել է Եվրոպական խորհրդի նախագահ պարոն Միշելի մասնակցությամբ Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ վերջերս կայացած տեսակոնֆերանսի արդյունքների մասին», – նշված է հաղորդագրությունում։

  • Կիսվել: