Պուտինն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկվել են երկու երկրների հարաբերություններն ու կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը:
Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից:
«Քննարկվել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Կորոնավիրուսային պանդեմիայի շուրջ ստեղծված իրավիճակի և վարակի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկված միջոցների մասին կողմերը նույնպես խոսել են», - ասվում է հաղորդագրության մեջ:


