ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Պուտինն ու Ալիևը քննարկել են Սոչիում ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների գործնական իրականացմանը վերաբերող հարցեր

Պուտինն ու Ալիևը քննարկել են Սոչիում ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների գործնական իրականացմանը վերաբերող հարցեր

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Քննարկվել են 2022 թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում ձեռք բերված Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների գործնական իրականացման, ինչպես նաև երեք երկրների բարձր մակարդակով նախորդ համատեղ հայտարարությունների վերաբերյալ հարցեր:
 
Ընդգծվել է հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովման և Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի վերականգնման ուղղությամբ եռակողմ ձևաչափով աշխատանքների շարունակման կարևորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
 
Քննարկվել են նաև էներգետիկ ոլորտում համագործակցության հետագա զարգացման հեռանկարները։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: