հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Պուտինն ու Ալիևը չեն քննարկել Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ գագաթաժողովի անցկացման գաղափարը. Օվերչուկ

Պուտինն ու Ալիևը չեն քննարկել Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ գագաթաժողովի անցկացման գաղափարը. Օվերչուկ

Աստանայում տեղի է ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի քննարկումների առանցքում եղել են Հարավային Կովկասում զարգացումները:

՛՛Տարածաշրջանում իրավիճակի կարգավորման հետ կապված հարցերը միշտ մեր տեսադաշտում են։ Հուսով եմ՝ այսօր նույնպես կօգտագործենք մեր հանդիպումը՝ քննարկելու այս բոլոր հարցերը՛՛,- նշել է Պուտինը՝ հավելելով, որ Ադրբեջանը Ռուսաստանի առևտրատնտեսական առաջատար գործընկերներից մեկն է։

Իր հերթին Ալիևն ասել է, որ Ադրբեջանը հավատարիմ է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատմանը: ՛՛Ադրբեջանը Հայաստանի հետ երկարաժամկետ խաղաղության է տրամադրված՛՛,-նշել է նա:

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն էլ հայտնել է, որ հանդիպման ընթացքում Պուտինն ու Ալիևը չին քննարկել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում անցկացնելու գաղափարը:

՛՛ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չեն քննարկել Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ գագաթաժողովի անցկացման գաղափարը։ Նման թեմա չի բարձրացվել՛՛,-ասել է նա։

Հիշեցնենք, որ Կրեմլի խոսնակ Յուրի Ուշակովը նախօրեին հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը մտադիր է Հայաստանին եւ Ադրբեջանին առաջարկել անցկացնել հաջորդ եռակողմ գագաթաժողովը, մոտ ապագայում նախատեսվում է համաձայնեցնել դրա անցկացման ժամկետները։

  • Կիսվել: