երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պուտինի հետ զրույցում Փաշինյանն ասել է, որ Հայաստանը կկազմակերպի ՀԱՊԿ ղեկավարների առցանց գագաթնաժողով

Պուտինի հետ զրույցում Փաշինյանն ասել է, որ Հայաստանը կկազմակերպի ՀԱՊԿ ղեկավարների առցանց գագաթնաժողով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ուրբաթ օրը կայացած հեռախոսազրույցի ընթացքում հավաստիացրել է, որ հայկական կողմը՝ որպես ՀԱՊԿ գործող նախագահ, կզբաղվի կազմակերպության անդամ երկրների ղեկավարների առցանց գագաթնաժողովի կազմակերպմամբ՝ կապված Ղազախստանում տիրող իրավիճակի հետ: Այս մասին հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Ինչպես նշվում էհ հաղորդագրության մեջ՝ զրուցակիցները, ինչպես նաեւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որի հետ ուրբաթ օրը տեղի են ունեցել հեռախոսային բանակցություններ, իրենց աջակցությունն են հայտնել Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւի ՝ ամենամոտ ժամանակներս ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի նիստը տեսակոնֆերանսի ձեւաչափով անցկացնելու վերաբերյալ արված առաջարկին:

"Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ հայկական կողմը՝ որպես ՀԱՊԿ գործող նախագահ, կզբաղվի այդ միջոցառման կազմակերպմամբ", - հայտարարել են Կրեմլում:

Ռուսաստանի, Բելառուսի և Հայաստանի առաջնորդները քննարկել են իրավիճակը Ղազախստանում ։ Կողմերը նշել են, որ այն կայունանալու միտում ունի, հաղորդում Է Կրեմլի մամուլի ծառայությունը:

"Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ու Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցների ընթացքում քննարկվել է Ղազախստանում տիրող իրավիճակը, որը կարգավորման եւ կայունացման միտում ունի",-ասված է հաղորդագրության մեջ:

Ղազախստանում զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են 2022 թվականի սկզբին՝ պայմանավորված հեղուկ գազի գների կրկնակի բարձրացմամբ։

Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Ալմաթիի մարզում արտակարգ դրություն է մտցրել։

Հիշեցնենք նաև, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան են ուղարկվել Ռուսաստանի, Հայաստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Բելառուսի զինվորականները։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հրապարակ են բերվել զրահափոխադրիչներ, զրահամեքենաներ, ինչպես նաև զինված ուժերով բեռնատարներ, ընդհանուր առմամբ՝ մոտ 50 միավոր տեխնիկա։ Կարգուկանոնի հաստատման ժամանակ վիրավորվել է 317 ոստիկան, Ազգային գվարդիայի զինվորականներ, զոհվել է 12 մարդ, հայտնում են ԶԼՄ-ները՝ հղում անելով ՆԳՆ մամուլի ծառայությանը։

  • Կիսվել: