կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Պուտինի հետ հեռախոսազրույցում Փաշինյանը հույժ կարևորել է հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը

Պուտինի հետ հեռախոսազրույցում Փաշինյանը հույժ կարևորել է հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Վարչապետը հանգամանալից կերպով ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող վերջին զարգացումները: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ադրբեջանական զինված ուժերի գործողությունները ոչ այլ ինչ են, քան ագրեսիա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ: Ստեղծված իրավիճակում վարչապետը հույժ կարևորել է հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը:

Վերահաստատվել է նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների նկատմամբ հայկական կողմի հավատարմությունը:

 

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: