շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով

Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճաժամկետ հեռանկարում կկարողանան անձամբ քննարկել տարբեր հարցեր, այդ թվում՝ Տավուշի մարզից ՌԴ սահմանապահ կետերի դուրսբերման հարցը։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ մեջբերելով Պեսկովի խոսքերը։

Անդրադառնալով Տավուշի մարզից ՌԴ սահմանապահ անցակետերը դուրս բերելու վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ Պեսկովն ասել է, որ այդ առումով ազդանշաններ չեն եղել հայկական  կողմից։

«Ակնկալում ենք, որ կարճաժամկետ հեռանկարում նախագահ Պուտինն ու վարչապետ Փաշինյանը հնարավորություն կունենան անձամբ քննարկել այս և, անհրաժեշտության դեպքում, այլ արդիական հարցեր»,- նշել է նա։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: