կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ղարաբաղում մշակութային հուշարձանների պահպանության խնդիրը շատ սուր է դրված․ Լավրով

Ղարաբաղում մշակութային հուշարձանների պահպանության խնդիրը շատ սուր է դրված․ Լավրով

Մոսկվան հուսով է, որ ՄԱԿ-ի կառույցները ԿԽՄԿ-ից հետո կմիանան Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծմանը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

"Մենք ակնկալում ենք, որ կմիանան նաև այլ մարդասիրական կառույցներ, առաջին հերթին ՝ Միավորված ազգերի կազմակերպության կառույցները։ Ես նկատի ունեմ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչությունը, մարդասիրական հարցերի համակարգման վարչությունը և, իհարկե, Լեռնային Ղարաբաղում սուր են դրված նաև մշակութային ժառանգության պահպանման խնդիրները։ Եվ այստեղ իր դերը կարող էր խաղալ ՅՈՒՆԵՍԿՕ-ն", - ասել է նա լրագրողներին ։

Նա նշել է, որ ԿԽՄԿ-ն վաղուց առկա է տարածաշրջանում, և նրա փորձը կարող է օգտակար լինել այլ կազմակերպությունների ներկայացուցիչների համար:

"Ես կարծում եմ, որ այդ պայմանավորվածությունների հիման վրա ռազմական գործողությունների դադարեցումը, իհարկե, լրացուցիչ հնարավորություններ է բացում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատանքի համար, որը ներկա է եւ Հայաստանում, եւ Ադրբեջանում, ներառյալ Լեռնային Ղարաբաղում", - ասել է նա:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: