չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Փրկարարները տարբեր մարզերից 6 օձ են տեղափոխել անվտանգ տարածք

Փրկարարները տարբեր մարզերից 6 օձ են տեղափոխել անվտանգ տարածք

Մայիսի 31-ից հունիսի 1-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես՝  Կոտայքի մարզի Աբովյան, Սյունիքի մարզի Կապան, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքներում, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի Նորատուս և  Սյունիքի մարզի Սյունիք գյուղերում։

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 շահմար, 1 գյուրզա, 2 լորտու և 1 սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

  • Կիսվել: