հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Փրկարարները Վարդենյանց լեռնանցքում արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա

Փրկարարները Վարդենյանց լեռնանցքում արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա

Հունվարի 25-ին, ժամը 03:48-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենյաց լեռնանցքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Մարտունի-Գետափ առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 84-րդ կմ-ին արգելափակվել են ավտոմեքենաներ։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա։

  • Կիսվել: