կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 18 ավտոմեքենա, 35 քաղաքացու ցուցաբերել օգնություն

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 18 ավտոմեքենա, 35 քաղաքացու ցուցաբերել օգնություն

Հունվարի 5-6-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 16 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Ծաղկահովիտ, Կանիաշիր, Բերքառատ գյուղերում, Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր, Վայոց ձորի մարզի Վայք, Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում, Շիրակի մարզի Աշոցք, Արմավիրի մարզի Արագած գյուղերում։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 18 ավտոմեքենա և 35 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

  • Կիսվել: