չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 14 ավտոմեքենա, 28 քաղաքացու ցուցաբերել օգնություն

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 14 ավտոմեքենա, 28 քաղաքացու ցուցաբերել օգնություն

Հունվարի 3-4-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 14 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Արագածոտնի մարզի Ապարան, Կոտայքի մարզի Աբովյան, Եղվարդ, Ծաղկաձոր քաղաքներում, Ֆանտան և Լեռնանիստ գյուղերում, Շիրակի մարզի Աշոցք, Արագածոտնի մարզի Արագած գյուղերում, Երևան-Մեղրի, Ապարան-Լուսագյուղ ավտոճանապարհներին։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 14 ավտոմեքենա և 28 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

  • Կիսվել: