Պպատրաստ ենք համագործակցային, ատելության խոսքից զերծ աշխատանքի խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ․ Փաշինյան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի մեկնարկին հայտարարել է, որ պատրաստ են վիրավորանքից զերծ աշխատանքի` ընդդիմադիր ուժերի հետ։
«ՔՊ-ն ԱԺ-ում և ԱԺ-ից դուրս տրամադրված է կառուցողական, փոխադարձ հարգանքի վրա հիմնված աշխատանքի՝ հանուն մեր երկրի անվտանգության, բարեկեցության և զարգացման։ Մենք վճռական ենք ժողովրդի առաջ՝ մեր ստանձնած պարտավորություները լիարժեք կատարելու գործում և պատրաստ ենք համագործակցային, ատելության խոսքից, բռնության խոսույթից, վիրավորանքից, արժանապատվությունը նվաստացնող բառապաշարից զերծ աշխատանքի ինչպես խորհրդարանական, այնպես էլ խորհրդարանաան ուժերի հետ»,-ասել է նա։
Փաշինյանի խոսքով՝ ևս մեկ անգամ արձանագրվեց, որ արտահերթ ընտրությունները ՀՀ-ում անցել են ժողովրդավարության չափանիշներին համապատասխան և արտահայտում են ժողովրդի կամքը։
«Բոլորիս շնորհավորում են ճգնաժամային պայմաններում ազատ և մրցակցային խորհրդարանական ընտրությունների անցկացման կապակցությամբ։ Շնորհավորում եմ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներին անցնելու առիթով։ ՀՀ-ում առաջին անգամ ընտրությունները դարձել են ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման միջոց, մինչդեռ նախկինում մենք սովոր ենք եղել ընտրությունների արդյունքներով ներքաղաքական ճգնաժամեր ունենալու պրակտիկային»,-նշեց Փաշինյանը։
Վարչապետի պաշտոնակատարի խոսքով ՝ ՍԴ մի շարք կարևոր շեշտադրումներ է արել։



