շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Փորձում ենք լավ հարաբերություններ կառուցել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ. սա է մեր օրակարգը. Արմեն Գրիգորյան

Փորձում ենք լավ հարաբերություններ կառուցել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ. սա է մեր օրակարգը. Արմեն Գրիգորյան

Հայաստանը ոչ մի տեղ չի գնում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Ե՛վ տնտեսական, և՛ անվտանգային առումով դիվերսիֆիկացնում ենք մեր քաղաքականությունը, միայն հունվարին արտաքին առևտուրը Էմիրաթների հետ հասել է 16 տոկոսի, անցած հունվարի եղել է 4 տոկոս»,- նշեց նա։

ԱԽ քարտուղարի խոսքով՝ Հայաստանը լավ հարաբերություններ ունի Արևմուտքի հետ, նաև տարածաշրջանացման քաղաքականություն է վարում։

«Փորձում ենք լավ հարաբերություններ կառուցել Թուրքիայի ու  Ադրբեջանի հետ, սա է մեր օրակարգը»,- հավելեց նա։

  • Կիսվել: