Փորձում են կոտրել Սյունիքի մեջքը․ Արծվիկ Մինասյան
Այս ստորագրահավաքն արձանագրումն է այն բանը, որ Հայաստանում, ցավոք սրտի, արդեն քաղբանտարկյալներ ունենք: Այս մասին, այսօր Հյուսիսային պողոտայում ի պաշտպանություն Սյունիքի համայնքապետերի կազմակերպած ստորագրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ անդամ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
«Ավելին, արդեն իսկ Սահմանադրությամբ երաշխավորված անձեռնմխելիության պայմաններում, փաստորեն, ունենք մի իշխանություն, որը բռնի կերպով անազատության մեջ է պահել մեր գործընկերներին, մարդկանց, որոնք հայրենապաշտպանության դիրքերում են գտնվում: Ստորագրահավաքի տրամաբանությունը նաեւ նա է, որ իրավասու մարմինները պարտավոր են սա ընդունելու որպես հանրագրի մի ձեւ, միջոց եւ պատշաճ ընթացք հաղորդելու: Երրորդ առաքելությունը այս ստորագրահավաքի այն է, որ մարդիկ հնարավորություն ունենան ծանոթանալու եւ իրենց վերաբերմունքը արտահայտելու այս երեւույթի նկատմամբ»,-ասաց նա:
Արծվիկ Մինասյանը համոզմունք հայտնեց, որ սրանով փորձում են կոտրել Սյունիքի մեջքը։



