ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Փոքր վնասներ ենք կրել, փլուզումներ չկան. Գևորգ Փարսյանը` Կապանում տեղի ունեցած երկրաշարժի մասին

Փոքր վնասներ ենք կրել, փլուզումներ չկան. Գևորգ Փարսյանը` Կապանում տեղի ունեցած երկրաշարժի մասին

Համայնքապետն ասում է, որ այս պահին բնակիչների մոտ խուճապ չկա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը:

«Խուճապն առավոտ էր մի պահ, զգալի ցնցվել է քաղաքում, բնակիչները վախեցել էին: Փոքր վնասներ կրել ենք, բայց փլուզումներ չկան, որոշ տեղերում պատերին ճաքեր  են առաջացել»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 16-ին, տեղական ժամանակով ժամը 07:25-ին գրանցվել է Սյունիքի մարզի Կապան քաղաքից 12 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4․3 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Կապան քաղաքում և մի շարք գյուղերում՝  4-5 բալ ուժգնությամբ, Վայոց ձորի մարզի Վայք և Եղեգնաձոր քաղաքներում, Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում` 3-4 բալ ուժգնությամբ:

  • Կիսվել: