հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Փոխվարչապետների հանդիպումը Մոսկվայում կկայանա այս շաբաթ, օրը ճշտվում է. Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետների հանդիպումը Մոսկվայում կկայանա այս շաբաթ, օրը ճշտվում է. Մհեր Գրիգորյան

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով տրանսպորտային հաղորդակցությունների եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը, ամենայն հավանականությամբ, այս շաբաթ տեղի կունենա: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Այդ հանդիպումը հնարավոր է այս շաբաթ կայանա։ Հանդիպմանը քննարկվելու են տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր և ոչ ավելին»,- նշեց Գրիգորյանը։

Նա ընդգծեց, որ անձամբ ինքը պլանավորում է մասնակցել այդ նիստին։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ եռակողմ հանդիպման մեկնարկին հայտարարել էր, որ Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով եռակողմ բանակցություններից հետո 1 շաբաթից կհանդիպեն փոխվարչապետները:

  • Կիսվել: