Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է հայազգի գործարար և բարերար Նուբար Աֆեյանին
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է հայազգի գործարար և բարերար, «Flagship Pioneering» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանին։
Հանդիպմանը մասնակցել է նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել Նուբար Աֆեյանի աջակցությամբ Հայաստանում տարիներ շարունակ իրականացվող նախաձեռնությունները՝ կարևորելով դրանց՝ համակարգային փոփոխությունների բերող նշանակությունը։
Այս համատեքստում Նուբար Աֆեյանը տեղեկացրել է «Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» (AIFA) հիմնադրամի ստեղծման մասին՝ պատրաստակամաություն հայտնելով դրա շրջանակներում համագործակցել Կառավարության հետ Հայաստանի զարգացման կարիքներին ուղղված նոր ծրագրեր իրականացնելու գործում։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության ընթացիկ և նոր ուղղությունների, այդ թվում՝ տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված նախաձեռնությունների վերաբերյալ։