շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Մհեր Գրիգորյանը և Լյուքսեմբուրգի փոխվարչապետը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության հեռանկարները, ՀԸԳՀ կիրարկման ընթացքը

Մհեր Գրիգորյանը և Լյուքսեմբուրգի փոխվարչապետը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության հեռանկարները, ՀԸԳՀ կիրարկման ընթացքը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, ԱԳ նախարար Քսավիե Բեթելի հետ:
 
Հանդիպման սկզբում փոխվարչապետը բարձր է գնահատել Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև ձևավորած վստահելի և բարեկամական հարաբերությունները՝ ընդգծելով առևտրատնտեսական համագործակցությունը քաղաքական համագործակցության մակարդակին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը:
 
Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-ԵՄ գործընկերության հեռանկարները, ինչպես նաև ՀԸԳՀ կիրարկման ընթացքը:
 
Մհեր Գրիգորյանը և Քսավիե Բեթելը երկուստեք ընդգծել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության և կայունության հաստատման կարևորությունը, ինչպես նաև մտքեր են փոխանակել աշխարհաքաղաքական զարգացումների շուրջ:

 

 

  • Կիսվել: