չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԱՄՀ նորանշանակ մշտական ներկայացուցչին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԱՄՀ նորանշանակ մշտական ներկայացուցչին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) նորանշանակ մշտական ներկայացուցչին Մեհդի Ռայիսսիին։

Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ իր առաքելության մեջ: Փոխվարչապետը ներկայացրել է ԱՄՀ մշտական ներկայացուցչին Կառավարության ծրագրում ներառված հիմնական ուղենիշները, նպատակներն ու խնդիրները:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հանրային կառավարման ոլորտում նախատեսված բարեփոխումները, անդրադարձել հարկաբյուջետային քաղաքականության ուղղությամբ սպասվող բարեփոխումներին:
ՀՀ փոխվարչապետն ու ԱՄՀ մշտական ներկայացուցիչը նաև մտքեր են փոխանակել տարբեր ոլորտներում ԱՄՀ հետ համատեղ իրականացվող ծրագրերի և համագործակցության շրջանակների վերաբերյալ: Այս համատեքստում Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել ԱՄՀ-ի հետ համատեղ կատարված աշխատանքի արդյունքները և կարևորել հետագա համագործակցության խորացումը:

  • Կիսվել: