հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Փոխնախագահի թեկնածու Քամալա Հարիսը հայամետ դիրքորոշումներով առանձնապես աչքի չի ընկել. քաղաքագետ

Փոխնախագահի թեկնածու Քամալա Հարիսը հայամետ դիրքորոշումներով առանձնապես աչքի չի ընկել. քաղաքագետ

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Քամալա Հարիսի՝  Ջո Բայդենի փոխնախագահի թեկնածուին։

«Ջո Բայդենը ներկայացրել է Քալիֆորնիայից սենատոր Քամալա Հարիսի թեկնածությունը, որպես իր փոխնախագահ: Միանգամից ասեմ, հայամետ դիրքորոշումներով առանձնապես աչքի չի ընկել Քալիֆորնիացի սենատորը:

Նա ունի հնդկական ծագում և առաջին ոչ սպիտակ կինն է փոխնախագահի թեկնածուի պաշտոնում:

Նա ունի ուժեղ կողմեր Բայդենին փոխլրացնելու համար, ունի նաև թույլ և խոցելի կողմեր, որոնց վրա Թրամփի թիմն արդեն աշխատում է: Ի դեպ ժամանակին Թրամփը Հարիսի դոնորներից է եղել:

Ընտրություններին մնաց 85 օր»,- գրել է նա։ 

  • Կիսվել: