երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Փոխհատուցում կստանան միայն այն անձինք, որոնք ունեն համատեղ փաստացի բնակության կյանքում երեխաներ․ Արման Սարգսյան

Փոխհատուցում կստանան միայն այն անձինք, որոնք ունեն համատեղ փաստացի բնակության կյանքում երեխաներ․ Արման Սարգսյան

Պետք չէ զուգահեռ անցկացնել ամուսնությունը գրանցված ու փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող անձանց միջև. նրանք այս կարգավորման տրամաբանության մեջ չեն կարող ընկալվել: Իր ելույթի ժամանակ հայտարարեց Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։

Նշենք, որ Ազգային ժողովը քննարկվում է ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը:

«Մենք այս մոտեցումից հրաժարվում ենք, կոնկրետ մեկ դեպք նշեմ, երբ ունենք նման խնդիր. տվյալ անձը պնդում է, ասում է՝ իմ դուստրը ամուսնացած է եղել, մի քանի ամիս ապրել են համատեղ կյանքով, պատերազմից հետո զոհվել է ու հիմա շահառու են հանդիսանում միայն զինծառայողի ծնողները, այստեղ մենք հրաժարվել ենք հնարավորություն ընձեռելուց ու «թացը չորից ջոկելու» տրամաբանությամբ մենք շահառու ընկալում ենք միայն այն անձանց, որոնք ունեն համատեղ փաստացի բնակության կյանքում երեխաներ», - հայտարարեց Պաշտպանության փոխնախարարը:

Փոփոխություններով առաջարկվում է հատուցում ստացող շահառուների կազմում ներառել նաև զոհվածի քրոջը, եղբորը, եթե մյուս շահառուները համարվում են բացակայող, ինչպես նաև շահառու համարել փաստացի ամուսնության մեջ գտնվող զինծառայողի կնոջը, եթե ունեն համատեղ երեխա:

  • Կիսվել: