ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Փողոցային պայքարը շարունակվելու է. Իշխան Սաղաթելյան

Փողոցային պայքարը շարունակվելու է. Իշխան Սաղաթելյան

Եթե Նիկոլ Փաշինյանը հնարավորություն ունենար, ապա 270 000 քաղաքացիներին, որոնք մեզ են քվեարկել, հատ-հատ կձերբակալեր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը:

«Ակնհայտ է, որ ճնշումները փորձելու են շարունակել, բայց մի շատ կարևոր հանգամանք և փաստ չեն հասկանում, որ դա մեզ չի ընկճելու, դա մեզ մեր պայքարից հետ չի պահելու և բոլոր ուղղություններով պայքարը շարունակվելու է»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:

Անդրադառնալով խորհրդարանական մանդատներին՝ նա նշեց, որ վերջնական որոշումը կկայացվի Սահմանադրական դատարանի որոշումից հետո:

«Մենք մանդատների վերցնելը դիտարկում ենք հետևյալ տեսանկյունից․ արդյոք այդ մանդատների վերցնելը մեր պայքարի նոր խթան է հանդիսանալու, և արդյոք նպաստելու է մեր պայքարի ընդլայնմանը, այդ տրամաբանությամբ ենք մենք որոշում կայացնելու»,- նշեց Սաղաթելյանը։

Դաշինքի անդամը նաև ընդգծեց, որ մանդատներն օգտագործելու են այս հայրենադավ իշխանությանը հեռացնելու համար: Խորհրդարան անցնելով իրենք չեն դառնալու խորհրդարանական ընդդիմություն, և փողոցային պայքարը շարունակվելու է այս իշխանության դեմ։ 

  • Կիսվել: