երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին քննարկվել է հարկային ճեղքի նվազեցման մասով ՊԵԿ-ի շրջանառած առաջարկությունների փաթեթը

ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին քննարկվել է հարկային ճեղքի նվազեցման մասով ՊԵԿ-ի շրջանառած առաջարկությունների փաթեթը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանի գլխավորությամբ հուլիսի 9-ին կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը։
 
Օրակարգային հիմնական թեման հարկային ճեղքի նվազեցման մասով Պետական եկամուտների կոմիտեի կողմից շրջանառված առաջարկությունների փաթեթի քննարկումն էր:
 
Խորհրդի մասնավոր հատվածը ներկայացնող ասոցիացիաները ներկայացրել են իրենց գործարար անդամների հետ քննարկումների արդյունքները` մատնանշելով խնդրահարույց կետերը և առաջարկել իրականացնել դրանց հետևանքների համապարփակ վերլուծություն:
 
Քննարկվել են ենթախորհրդի անդամների կողմից բարձրացված մի շարք այլ հարցեր։ Քննարկման արդյունքներով տրվել են մի շարք հանձնարարականներ։
 
Փոխվարչապետի գլխավորությամբ գործող ՓՄՁ զարգացման խորհրդի մասնագիտական աջակցությամբ զբաղվում է ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհուրդը՝ Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ:

  • Կիսվել: