հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Պիտի միահամուռ ուժերով հաղթահարենք կեղծիքների այն խայտառակ կծիկը, որ առկա է «Մարտի 1»-ի գործի վերաբերյալ. Սողոմոնյան

Պիտի միահամուռ ուժերով հաղթահարենք կեղծիքների այն խայտառակ կծիկը, որ առկա է «Մարտի 1»-ի գործի վերաբերյալ. Սողոմոնյան

Շուրջ երկու տարի է` ինչ մենք ջանում ենք ներկայացնել հանրությանը այն իրողությունները, որոնք գոյություն ունեն «Մարտի 1»-ի գործի վերաբերյալ : Այս մասին այսօր Մարտի մեկի գործը հետհեղափոխական Հայաստանում խորագրով քննարկման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

Նա մեծապես կարևորեց այդ իրողությունների ներկայացումը՝ մի քանի պատճառով: Նա ասաց. «Հարցը նրանում չէ, որ այսօր նախագահն ապօրինի կալանավորված է, և ըստ էության, քաղբանտարկյալ է: Դա, իհարկե, ողբերգական էջ է մեր պատմության մեջ` հաշվի առնելով նախագահի կենսագրությունը, հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանի ով լինելը հայ ժողովրդի պատմության մեջ: Հավատացե՛ք, որ խնդիրն այսօր նրա ապօրինի կալանքը վերացնելու մեջ չէ, խնդիրը նրանում է, որ մենք պետք է միահամուռ ուժերով հաղթահարենք կեղծիքների այն խայտառակ կծիկը, որ առկա է «Մարտի 1»-ի գործի վերաբերյալ»:

Սողոմոնյանի կարծիքով՝ առանց կեղծիքների հաղթահարման ոչ միայն չենք կարողանալու հաջողությամբ շարժվել առաջ, այլ նաև չենք կարողանալու ասել, որ Հայաստանում իրավակարգ կա, որ Հայաստանում հարգվում են փաստերը, այլ ոչ թե բամբասանքները: «Մենք չենք կարողանալու նաև պետություն կառուցել»,-հավատացած է Սողոմոնյանը:

Նա նաև հույս հայտնեց, որ հասարակությունը կհասկանա, թե իրականում Մարտի մեկին ինչ է տեղի ունեցել, և ով է պատասխանատու ամեն ինչի համար:

  • Կիսվել: