ուրբաթ, հունիս 13
13 / 6 / 2025
«Պիտի խմբագրե՞մ իմ կյանքի նախորդ ընթացքը, չեմ խմբագրելու».Դավիթ Խուդաթյանը՝ իր «Արցախը Հայաստան է և վերջ» գրառման մասին

«Պիտի խմբագրե՞մ իմ կյանքի նախորդ ընթացքը, չեմ խմբագրելու».Դավիթ Խուդաթյանը՝ իր «Արցախը Հայաստան է և վերջ» գրառման մասին

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը չի պատրաստվում խմբագրել իր կյանքի նախորդ ընթացքը, երբ 2019 թվականին գրել էր՝ «Արցախը Հայաստան է և վե՛րջ, տոնդ շնորհավոր, Արցա՛խ»։

«Այդ շրջանակներին թվում է, որ ես պետք է խմբագրե՞մ իմ կյանքի նախորդ ընթացքը, չեմ խմբագրելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Հարցին՝ հիմա՞ էլ է պնդում, որ «Արցախը Հայաստան է և վե՛րջ»՝ նա արձագանքեց. «Նոր իրողությունների մասով դուք գիտեք, ավելացնելու բան չունեմ»։

Նա շրջանցեց Արցախի վերաբերյալ մյուս հարցերը։

503781835-23872208479086449-3453350662351502264-n.jpg (46 KB)

  • Կիսվել: