կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Philos Project-ի ղեկավարը ՀՀ նախագահի հետ հանդիպմանը շեշտել է հայ-ամերիկյան բազմաշերտ կապերի սերտացմանը նպաստելու պատրաստակամությունը

Philos Project-ի ղեկավարը ՀՀ նախագահի հետ հանդիպմանը շեշտել է հայ-ամերիկյան բազմաշերտ կապերի սերտացմանը նպաստելու պատրաստակամությունը

Հանրապետության նախագահ Վահագն խաչատուրյանն ընդունել է ամերիկյան Philos Project կազմակերպության պատվիրակությանը:

Նախագահը ողջունել է հյուրերին նախագահական նստավայրում և ընդգծել կազմակերպության կողմից իրականացվող մարդասիրական և այլ բնույթի ծրագրերի կարևորությունը: Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը մանրամասներ է ներկայացրել Հայաստանում և տարածաշրջանում տիրող ընդհանուր իրադրության, Ղարաբաղյան հիմնախնդրի բովանդակության ու պատմության վերաբերյալ:



Վահագն խաչատուրյանն անդրադարձել է վերջին տարիներին Հայաստանում կատարված ժողովրդավարական բարեփոխումներին և շեշտել, որ ժողովրդավարական արժեքները Հայաստանում այլընտրանք չունեն:



Զրույցի ընթացքում անմիջական մթնոլորտում նախագահը պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին, դրվագներ ներկայացրել անկախությունից հետո Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործընթացներից:

Պատվիրակության ղեկավար Ռոբերտ Նիկոլսոնը շնորհակալություն է հայտնել ընդունելության և անկեղծ զրույցի համար և Philos Project կազմակերպության ու գործընկերների անունից շեշտել իրենց պատրաստակամությունը՝ հնարավորինս նպաստել հայ-ամերիկյան բազմաշերտ կապերի հետագա սերտացմանն ու խորացմանը:

  • Կիսվել: