չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Պետությունը թող անի, մենք էլ կաջակցենք․ Գագիկ Ծառուկյան

Պետությունը թող անի, մենք էլ կաջակցենք․ Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը անդրադարձել է  կառավարության կողմից տնտեսվարողներին տրամադրվելիք  ֆինանսական աջակցությանը։

«Ասում են, որ 50 միլիոն դրամ տրամադրվելու է 67 հազար ձեռնարկությունների: Եթե բաժանում ենք, ամեն մեկին հասնում է 700 դոլար: Եթե այդ գումարը բաժանվում է 30-50 հոգանուց կոլեկտիվին, ամեն մեկին բաժին է հասնում 5 հազար դրամ: Այդ գումաով մարդը մի ամիս ո՞նց է աշխատելու: Ես ուզում եմ տրամաբանությունը հասկանալ»,-լրագրողների հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց նա։

Լրագրողների այն պնդմանը թե և՛ գործատուն է աջակցելու և՛ պետությունը, Ծառուկյանը պատասխանեց․ «Այսօր հարկայինից սկսած դրած սաղի կաշիները քերթելով բյուջե են լցնում: Հունվար-փետրվար ամիսներին 25 միլիարդ դրամ պակաս գումար է եկել, նույնիսկ բյուջե չեն կարողանալու լցնել:

Ես նորից եմ ասում, որ պետք  չէ թերագնահատել մեկը մյուսին: Այսօր ազգովի ենք տուժում, պետք է միասնական լինենք, կանգնենք իրար կողք կողքի: Բոլորս գիտենք, թե ով է թերացել, ով՝ սխալվել, բայց դա վերջում: Այսօր պետք է այնպիսի քայլեր կատարենք, որ այս իրավիճակից դուրս գանք»:

Ըստ նրա՝ ծիծաղելի է, երբ ասում են, որ պետք է անհատական գնալ բանկիրների հետ խոսել:

«Այսօր իրավիճակ է, որոշումը կառավարությունը պետք է հաստատի, Ազգային ժողովը հաստատի: Երեք ամիս բանկերում, վարկային կազմակերպություններում պետք է որևիցե տոկոս չավելանա: Պետք է մտածել, որ մարդիկ չեն աշխատում:

Այսօր 300 հազար ընտանիք ապրում է օրավարձով, իր 70 հազար դրամով: Պետությունը պետք է գոնե այդ 70 հազար դրամը վճարի, որ մարդիկ կարողանան դրա տակից դուրս գան», ասաց նա և հավելեց, որ ինքը պետություն չէ, պետությունը թող անի, իրենք էլ կաջակցեն:

  • Կիսվել: