հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Պետությունը պետք է մեկ տարվա կտրվածքով փակի ժողովրդի վարկերը․ Գագիկ Ծառուկյան

Պետությունը պետք է մեկ տարվա կտրվածքով փակի ժողովրդի վարկերը․ Գագիկ Ծառուկյան

Պետությունն այսօր պետք է կանգնի ժողովրդի կողքին՝ օգնելու հաղթահարել համավարակի առաջացրած դժվարությունները և մարդկանց առջև ծառացած բազմաթիվ խնդիրները: Այս մասին Արարատի մարզում հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը`անդրադառնալով երկրում ստեղծված իրավիճակին:

«120 հազար ընտանիք պահող մարդ արտագնա աշխատանքի չի գնացել, օրավարձով աշխատողները չեն աշխատում, այսօր շրջանառությունը պակասել է: Պետությունը պետք 1 սուբսիդավորի եւ մեկ տարվա կտրվածքով փակի ժողովրդի վարկերը: Էսօր պետությունը 1 միլիարդ 400 միլիոն պետական պարտքը ավելացրել է, ոչ աշխատատեղ է բացել, ոչ էլ մարդկանց տոսկոսներն է ներել:

Պետությունը կարող է դիմի Համաշխարհային բանկ, 1 միլիարդ գումար բերի ու ժողովրդին բաժանի, գոնե ամեն ընտանիքի 2000 դոլար փող տան, մարդիկ իրենց ձմեռն անցկացնեն: Որ իմ ժողովրդի վիճակը լավ չլինի, իմ երեխեքի վիճակն էլ լավ չի լինի»,- ասել է նա։

  • Կիսվել: