շաբաթ, հոկտեմբեր 24
24 / 10 / 2026
Փետրվարի 7-ից դպրոցները չեն անցնի հեռավար կրթության․ ԿԳՄՍՆ

Փետրվարի 7-ից դպրոցները չեն անցնի հեռավար կրթության․ ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է՝ սոցիալական հարթակներում շրջանառվող այն տեղեկությունը, թե փետրվարի 7-ից դպրոցներն անցնում են հեռավար կրթության, չի համապատասխանում իրականությանը։ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

«Որևէ կարգավորում չի փոխվել։ Գործում է իրավիճակային մոտեցում՝ ըստ ուսումնական հաստատությունում դեպքերի թվով ժամանակավոր հեռավար ուսուցման անցնելու մասով, արդեն երկրորդ տարին։ Այլ կարգավորում չկա»,-նշել է փոխնախարարը:

Հիշեցնենք` համացանցում տարածվել էր ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի «կեղծ հրամանը», ըստ որի`փետրվարի 7-ից  բոլոր ուսումնական հաստատությունները կանցնեն հեռավար ուսուցման անորոշ ժամկետով` պայմանավորված կորոնավիրուսի համաճարակի  հերթական ալիքի հետ:

  • Կիսվել: