Փետրվարի 20-ին լինելու է հանրահավաք՝ հետաքրքիր վերջաբանով. Սաղաթելյան
Այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ասաց, որ փետրվարի 20-ին լինելու է հանրահավաք՝ հետաքրքիր վերջաբանով:
Լրագրողի հարցին, թե արդյոք շոու է լինելու, նա պատասխանեց. ՛՛Այդ Նիկոլի ժամանակ էր շոու, որ շոու արեց, կուտը կերաք: Մենք շոու չենք անում՛՛: Ճշտող հարցին, թե ՛՛ո՞վ կերավ կուտը՛՛, նա նշեց. ՛՛Ուտողները՛՛:
Սաղաթելյանն ասաց, որ ՊՆ-ն բազմաթիվ հարցերի պատասխան պետք է տա, իրենց զիջողական պահվածքն էլ անհասկանալի է: ՛՛ՊՆ-ն որտե՞ղ էր, երբ մեր համայնքի ղեկավարներն էին բանակցություններ վարում թուրքերի հետ: Ես կոչ կանեմ ՊՆ-ին լինել իր տեղում դերում եւ ազդել քաղաքական այն որոշումների վրա, որը մեզ պարտադրում է զիջումներ՛՛,-մասնավորապես նշեց նա: