երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Պետքարտուղարի պաշտոնի հավակնորդը կողմ է Հայաստանին ու Արցախին տրվող ֆինանսական աջակցության շարունակմանը․ ANCA

Պետքարտուղարի պաշտոնի հավակնորդը կողմ է Հայաստանին ու Արցախին տրվող ֆինանսական աջակցության շարունակմանը․ ANCA

 Ամերիկայի հայկական ազգային համագումարը (ANCA) հայտնում է, որ ԱՄՆ նոր նախագահ Ջո Բայդենի վարչակազմում Պետքարտուղարի պաշտոնի հավակնորդ Էնթոնի Բլինքենը կողմ է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղին անվտանգային, հումանիտար խնդիրների լուծման համար տրվող ֆինանսական աջակցության շարունակմանը: 

Էնթոնի Բլինքեն ասել է, որ Լեռնային Ղարաբաղում վերջին արյունահեղությունից հետո մեր վարչակազմը կվերանայի Արդբեջանին տրվող ռազմական աջակցությունը, և եթե հանգամանքները խնդիրներ ի հայտ բերեն, ապա մեր վարչակազմը կփորձի շտկումներ կկատարի Ազատության աջակցությա ակտի պահանջներում:

«Կոնգրեսի և Պետքարտուղարության հետ սերտորեն կհամագործակցենք Հայաստանի ու տարածաշրջանի անվտանգային խնդիրների լուծման ուղղությամբ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու նպատակով»,- նշել է Բլինքենը:

ԱՄՆ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայկական հանձնախմբի անդամ, կոնգրեսական Բոբ Մենենդեսը հետաքրքրվել է՝ ի՞նչ քայլ է պատրաստվում կատարել Բայդենի վարչակազմը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի տեսանկյունից, Բլինքենը գրավոր պատասխանել է.

«Մենք ակտիվացնելու ենք ԱՄՆ-ի ջանքերը ՄԻնսկի խմբի շրջանակում հակամարտության տևական կարգավորում գտնելու ուղղությամբ»,- նշել է Բլինքենը:

  • Կիսվել: