ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Պետք է վերադարձնենք նախագահական կառավարումը. Արմեն Սարգսյան

Պետք է վերադարձնենք նախագահական կառավարումը. Արմեն Սարգսյան

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը կոչ է արել վերադարձնել երկրում կառավարման նախագահական ձևը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ Քաթարի տնտեսական ֆորումում նա ասել է. ՛՛Համոզված եմ, որ մենք զարգացման մեծ ներուժ ունենք, առաջին հերթին՝ ՏՏ տեխնոլոգիաներով, բայց մինչ այդ մենք պետք է փոխենք Սահմանադրությունը, հետ վերադարձնենք նախագահական կառավարումը, քանի որ գործող Սահմանադրությամբ Հայաստանը ո՛չ նախագահական է, ո՛չ էլ խորհրդարանական հանրապետություն, երբ ղեկավարում է վարչապետը՛՛:

Ըստ Սարգսյանի՝ ներկայումս ՛՛մարդիկ ունեն մեծ իշխանություն, բայց չունեն պատասխանատվություն՛՛:

  • Կիսվել: