հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Պետք է սկսել Արցախի անկախությունը ճանաչելու շուրջ քննարկումները․ Փաշինյան

Պետք է սկսել Արցախի անկախությունը ճանաչելու շուրջ քննարկումները․ Փաշինյան

Հայաստանի իշխանությունների օրակարգում կա Արցախի անկախությունը ճանաչելու հարց։ Այդ մասին քիչ առաջ Ազգային ժողովի հատուկ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին։

«Շատ լրջորեն պետք է այդ հարցը քննարկեն՝ գնո՞ւմ ենք այդ քայլին, թե ոչ։ Գուցե այս հարցուպատասխանից հետո հանրային քննարկում էլ սկսի, բայց մենք քննարկում ենք բոլոր հնարավորությունները իրադարձությունների զարգացման բոլոր սցենարները», -հայտարարեց Փաշինյանը։

Ի պատասխան Մարուքյանը կոչ արեց սկսել քննարկումներ այդ հարցի շուրջ, ինչին վարչապետը համաձայնեց․ «Այո, այդ հարցը մեր օրակարգում եղել է ու հիմա օրակարգից տեղափոխվի քննարկման սեղան։ Պետք է նստենք՝ մեր գործողությունները հասկանանք՝ անում ենք դա, թե ոչ։ Պետք է սկսել քննարկումները»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: