հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Պետք է շնորհակալություն հայտնեմ Սերժ Սարգսյանին, որ 2018 թվականին չի կրակել ժողովրդի վրա՞. Ալեն Սիմոնյան

Պետք է շնորհակալություն հայտնեմ Սերժ Սարգսյանին, որ 2018 թվականին չի կրակել ժողովրդի վրա՞. Ալեն Սիմոնյան

Հայաստանը միջազգային հարթակներում թե՛ տնտեսության, թե՛  խոսքի ազատության առումով դասվում է ամենազարգացած երկրների շարքին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

«Ինչի մեջ մեզ մեղադրել, բայց  ժողովրդավարության բացակայության մեջ չի կարելի մեղադրել», - ասաց նա:

Ալեն Սիմոնյանի կարծիքով, եթե նախկին իշխանությունը ժողովրդավար լիներ, իրենք 2018 թվականին իշխանության չէին գա: Դիտարկմանը՝ եթե  Սերժ Սարգսյանի իշխանությունն ավտորիտար էր, Սարգսյանն էլ՝ «բռնապետ»,  ինչպե՞ս հրաժարական տվեց՝ ԱԺ նախագահն արձագանքեց. «Իսկ ո՞նց կարող էր հրաժարական չտալ: Պետք է հիմա ես շնորհակալություն  հայտնեմ, որ 2018 թվականին  չի կրակել ժողովրդի վրա՞: Ես ձեզ վստահեցնում եմ՝ եթե իշխանության մոտ շանս լիներ պահելու իշխանությունը, կամ Կարեն Կարապետյանի մոտ շանս լիներ խլելու իշխանությունը՝ իրենք դա կանեին»:

  • Կիսվել: