ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Պետք է քաղաքացիներին արագ նույնականացնել. Մելքումյանի կոչը՝ կառավարությանը

Պետք է քաղաքացիներին արագ նույնականացնել. Մելքումյանի կոչը՝ կառավարությանը

«Այն մեր համաքաղաքացիները, ովքեր ձեռնարկությունների աշխատակիցեր չեն, հիմնարկներում գրանցված չեն, բայց տասնյակ հազարներով մարզերից գալիս են Երևան ամեն օր աշխատելու, կառավարությանը կոչ եմ անում այդ քաղաքացիներին արագ նույնականացնել»,-այս մասին խոհրդարանում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։

Նրա խոսքով՝ նրանք որևէ նպաստների համակարգում չկան, որևէ տեղ գրանցված չեն, բայց իրենց վաստակած օրվա հացով ապրում են, իսկ հիմա դա խաթարված է հայտնի պատճառներով:

«Ես խոսել եմ փոխվարչապետի հետ, հիմա պետք է նրանց արագ նույնականացնել, որպեսզի գրանցվեն, քանի որ մարդ մի շաբաթ, տասը օր չի կարող յոլա գնալ առանց հացի․ Սա հրատապ կոչ է կառավարությանը»,- հայտարարեց Միքայել Մելքումյանը։

  • Կիսվել: