ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Պետք է օր առաջ փորձել օգնել, որ ապօրինի կալանքի տակ գտնվող մեր հայրենակիցները ազատ արձակվեն. Քոչարյան

Պետք է օր առաջ փորձել օգնել, որ ապօրինի կալանքի տակ գտնվող մեր հայրենակիցները ազատ արձակվեն. Քոչարյան

Ես այսօր առաջին անգամ եմ մուտք գործում այս շենք, այս ամենը նոր է ինձ համար, բայց առաջնահերթ պետք է օր առաջ փորձել օգնել, ամեն անել, որ ապօրինի կալանքի տակ գտնվող մեր հայրենակիցները ազատ արձակվեն. Սա ինձ համար առաջնահերթություն է: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության նորընտիր պատգամավոր Լեւոն Քոչարյանը:

Անդրադառնալով տեղեկություններին, թե ՔՊ-ում ատամները սրած սպասում են իրեն, որ քննադատության հեղեղ սկսեն նաեւ քննարկվում է իրեն անձեռնմխելիությունից զրկելու հարցը, նա ասաց. «Այդ բոլորը ենթադրություններ են: Ինքս լսել եմ նման բաներ: Եթե մարդիկ իրենց հիմնական գործը, երկրի անվտանգությունը ձախողում են, մնում է կախվել նախկիններից, փորձել շոուներ անել:

Միգուցե փորձեն այդպես անել, որպեսզի ինձ հունից հանեն, ֆիզիկական հարված հասցնեմ, որ հետո գնան հերթով ոստիկանությունում բողոքներ գրեն: Ամեն դեպքում, քանի տարի նման փորձեր կան թե դատարանի դիմաց, թե ուրիշ տեղերում, հանրահավաքների ժամանակ: Պետք է սառնասիրտ լինել, իսկ եթե ուզում են ձեռնամարտի բռնվել, դրա համար ավելի հետաքրքիր տեղեր կան»:

  • Կիսվել: